Արցախում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից. Լավրով

Արցախում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից. Լավրով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից. այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև: Մեր խաղաղապահները ներկա են այնտեղ՝ ելնելով այն փաստից, որ նրանց դերը կարևոր է վստահություն ձևավորելու համար, որպեսզի ղարաբաղցիները, հատկապես սկզբում, իրենց ապահով զգան»,-ասել է նա։

«Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որքա՞ն խաղաղապահ կպահանջվի, սա այն հարցն է, որը որոշվում է տեղում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։