Ի՞նչ առաջարկ արեց ուղիղ եթերով Փաշինյանը Ալիեւին

Մենք կարծում ենք, որ պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնեն ադրբեջանցի ծառայողները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցի։ Մենք սա ենք առաջարկում Ադրբեջանին․ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ հնչեցված դժգոհություններին։

«Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղության օրակարգը սպասարկելու, իսկ իմ կարծիքով՝ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, ապա այս դեպքում ասել, որ ադրբեջանցիները հայաստանցիների հետ պիտի չշփվեն այդքան էլ ճիշտ չի, եթե մենք գնում ենք այս տրամաբանությամբ։ Եթե Ադրբեջանի համար իսկապես հաղորդակցության հարց է առաջացել, ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, այդ հարցը գործնականում լուծված է, ուղղակի պետք է մեր պայմանավորվածություններն արձանագրել եւ գնալ առաջ»,-նշեց նա։

Փաշինյանը նաև նշեց՝ եթե այդ խնդիրը Հայաստանն ու Ադրբեջանը չեն հաղթահարում, ապա կարող են օպերատորներին պատվիրակել. 

«Մեր կողմից օպերատորը կարող է լինել ՌԴ սահմանապահ ծառայությունը, մենք առարկություն չունենք, եթե, օրինակ, Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սահմանապահ ծառայությունը: Եթե դա էլ ընդունելի չէ, կարող ենք պայմանավորվել, որ Հայաստանի կողմից Հայաստանի ծառայողներն են, Ադրբեջանի կողմից՝ ադրբեջանցի: Ամենատարբեր տարբերակներն առաջարկել ենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: