Մեգան Ֆոքսը և Machine Gun Քելլին խզել են նշանադրությունը. մանրամասներ

Մեգան Ֆոքսը և Machine Gun Քելլին խզել են նշանադրությունը. մանրամասներ

Դերասանուհի, մոդել Մեգան Ֆոքսը Call Her Daddy-ի փոդքաստում խոսել է Քոլսոն Բեյքերի (Machine Gun Քելլի) հետ հարաբերություններում ընդմիջման մասին:

Us Weekly-ն հայտնել է, որ սիրեցյալներն այլևս չեն ապրում միասին, որպեսզի միմյանց որոշակի տարածություն տան՝ պահպանելով իրենց հարաբերությունները։ Մեգան Ֆոքսը թողել է իր առանձնատունն Էնսինոյում ու գնացել Մալիբու։

Զույգի մեջ խնդիրները սկսել են ի հայտ գալ մեկ տարի առաջ. Քոլսոն Բեյքերը  նույնիսկ կասկածել են դավաճանության համար, սակայն ինքը՝ Մեգանը, հերքել է այդ լուրերը։

Մոդելի և ռեփերի հարաբերությունները սկսել են 2020 թվականին, երկու տարի անց Կոլսոնն ամուսնության առաջարկ է արել սիրելիին, սակայն հարսանիքն այդպես էլ չի կայացել։