Boeing737 ինքնաթիռի գտնվող բոլոր 132 ուղևորները մահացած են ճանաչվել

Boeing737 ինքնաթիռի գտնվող բոլոր 132 ուղևորները մահացած են ճանաչվել

Չինաստանում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռում գտնվող բոլոր 132 ուղևորները մահացած են ճանաչվել։ Այս մասին մարտի 26-ին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

China Eastern Airlines ավիաընկերության մարդատար Boeing-ը, որում եղել է 123 ուղևոր և անձնակազմի ինը անդամ, մարտի 21-ին վթարի է ենթարկվել Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանում։ Ինքնաթիռը Կունմինգից Գուանչժոու էր թռչում։ Օդանավում օտարերկրացիներ չեն եղել։ Հետազոտելով շուրջ 46 հազար քմ տարածք, հայտնաբերել են ինքնաթիռի բեկորներ  և մարդկային հյուսվածքի մասեր։ Հայտնաբերվել են նաև մարդատար ինքնաթիռի շարժիչի բեկորները։

Գուանսի Չժուանի ինքնավար շրջանի հրշեջ-փրկարարական խմբի հրամանատար Չժեն Սին մարտի 26-ին ասել է, որ վթարի վայրում հավաքված նմուշներում պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել: Սկզբում որպես վթարի հավանական պատճառ նշվում էր շարժիչի խափանումը: