Վթարային ջրանջատումներ. ջուր չի լինի

Վթարային ջրանջատումներ. ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ.սեպտեմբերի 20-ին ժամը 07:00-18:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Պետիկյան, Պ.Դուրյան, Ա.Խաչատրյան, Սպանդարյան, Շինարարներ, Չարենց, Կամո, Կոստանյան փողոցների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 19-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 07:00-ն  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան և Ջրառատ գյուղերի, ինչպես նաև հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20.09.2023թ