Ե՞րբ է Փաշինյանը մեկնելու արձակուրդ

Ե՞րբ է Փաշինյանը մեկնելու արձակուրդ

Քաղաքական դաշտում արձակուրդների շրջան է․ խորհրդարանը հանգստի է գնացել, արտախորհրդարանական ուժերը ևս լուռ են։ Իսկ ե՞րբ է հանգստի գնալու Նիկոլ Փաշինյանը։ 

Թեև սովորաբար օգոստոսն է նրա հանգստի ամիսը, այս անգամ դեռևս որևէ որոշում չկա Փաշինյանի հանգստի մեկնելու մասին։

 MediaHub.am-ին վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ երբ Փաշինյանն արձակուրդ մեկնելու լինի, հանրությունը կտեղեկանա։

«Երբ որ գնա, կիմանաք։ Այս պահին նման որոշում չկա հրապարակված»,- ասացին վարչությունից։

MediaHub.am-ի տեղեկություններով Փաշինյանը կարճատև հանգստի կմեկնի օգոստոսի տասից հետո, ապա կվերադառնա՝ առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին հետևելու համար։

Հիշեցնենք, քարոզարշավը մեկնարկում է օգոստոսի 23֊ից, Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17֊ին։ 

Նարե Գնունի