Որոշ արցախցիներ Արցախում կմնան․ Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի հրամանագիրը արձանագրում էր, որ պետական կառավարման համակարգը հունվարի 1-ի դրությամբ պետք է լինի լուծարված։ Ադրբեջանական պահանջը այս հարցի հետ կապված եղել է դեռևս մարտական գործողությունների անմիջապես հաջորդ օրը, սակայն Արցախի իշխանությունները փորձել են բանակցությունների միջոցով մի փոքր ձգել, որպեսզի հնարավոր լինի հիմնական աշխատանքները տեղում ավարտին հասցնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական սև ցուցակ կա, դրանում որոշակի դասակարգում կա, այս պահին փորձում են առանջահերթություններով առաջնորդվել։ Ամեն դեպքում, ծանր գործ է լինելու»,-ասաց նա՝ խոսելով Ռուբեն Վարդանյանի ձերբակալման և Դավիթ Բաբայանի Շուշի մեկնելու որոշման մասին։
Տիգրան Աբրայամյանը նշեց, որ որոշ արցախցիներ Արցախում կմնան։
«Իրենց թիվը շատ դժվար է գնահատել, չեմ կարծում, որ շատ են, բայց նշել են, որ ցանկանում են Արցախում մնալ»։
Մանրամասները՝ տեսանյութում