Եվրոպան ու Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասում կայունություն տիրի․ Շտայնմայեր

Հայաստան ժամանած, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասուլիսում հայտարարել է, որ Եվրոպան ու Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի:
Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը «շատ տպավորիչ» է որակել:
Շտայնմայերնի խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար: