Օրական քանի՞ ձու կարող եք ուտել․ Դիետոլոգը նշել է ճշգրիտ քանակությունը

Օրական քանի՞ ձու կարող եք ուտել․ Դիետոլոգը նշել է ճշգրիտ քանակությունը

 

Հավկիթը համարվում է ամենաօգտակար ու սննդարար մթերքներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով և պարունակում է պրոտեին, որը գրեթե ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: Սա է պատճառը, որ հավկիթները պետք է պարտադիր կազմեն մարդու սննդակարգի մասը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առողջ մարդու համար օրական 1 ձուն հաստատ չի մեծացնի սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։

Այնուամենայնիվ, եթե դուք տառապում եք շաքարային դիաբետով, նյութափոխանակության համախտանիշով կամ դիսլիպիդեմիայով, ապա պետք է լրջորեն մտածեք սննդի մասին ընդհանրապես, այլ ոչ թե պարզեք ձեր ձու ուտելու  չափաբաժինը: Ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգում մանրաթելերի քանակին, ինչպես նաև ձեր ընդհանուր ապրելակերպին:

Օպտիմալ չափաբաժինը կարելի է համարել օրական 2 ձու։ Միևնույն ժամանակ, ամենաանվտանգ և առողջարար կերակուրը դրանք պինդ եփելն է։ Ի վերջո, կարևոր է նաև, թե ինչով եք ուտում ձուն և ինչպես եք դրանք եփում: Մեկ բան է նախաճաշին խաշած ձու ուտել հացահատիկի հացով և բանջարեղենով: Բոլորովին այլ բան է ձուն բեկոնով կամ երշիկով տապակելը: