Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսի ավարտից հետո դպրոցները փակվեն և շենքերը մնան դատարկ․ Փաշինյան

Մենք արել ենք հետևյալ փոփոխությունը. նախ, որպեսզի ամեն մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացությունն է ստուգում, հավաստագիր ունեցող անձինք արդեն դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեր շրջայցերի ընթացքում տեսնում ենք, որ ճիշտ չի, որ նորակառույց դպրոցները դասապրոցեսի ավարտից հետո փակվեն, և այդ շենքերը մնան դատարկ։ Մենք մեթոդներ ենք մտածում, որ այդ շենքերը ծառայեն համայնքի կարիքներին»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում