Մեդվեդևի օգնականը պարզաբանում է տարածել

Հայ ժողովրդի բոլոր դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ «նրանց համար, ովքեր չեն հասկացել» իր երեկվա գրառումը։
Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը եղել և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը։
«Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե որեւէ մեկը չի հասկանում, ապա Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետություն, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Իսկ հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց արտերկրյա հովանավորների հետ միասին կուղարկվեն դժոխք»,- ասել է Օլեգ Օսիպովը։