Տղամարդը սառնարանում ոստիկաններից թաքնվելիս ցրտահարվել է և մահացել

Տղամարդը սառնարանում ոստիկաններից թաքնվելիս ցրտահարվել է և մահացել

Մինեսոտայից (ԱՄՆ) 34-ամյա Բրենդոն Լի Բուշմանը սառնարանում ոստիկաններից թաքնվելու փորձի ժամանակ մահացել է․ նրա պատմությունը պատմել են New York Post-ի լրագրողները։

Հունիսի 26-ին սառցախցիկում հայտնաբերվել է ամերիկացու դի, որից հետո ոստիկանությունը փորձում է պարզել տեղի ունեցածը։ Քննիչների խոսքով՝ տղամարդը «իր կամքով» մտել է սառնարան։ Մահացածի ընկերները, ովքեր այդ պահին նրա հետ են եղել, պատմել են, որ տղամարդը «փախել է իր կողքին ոստիկանների հնարավոր ներկայության պատճառով»։

Սառցախցիկը բացվել է հատուկ ձողով միայն դրսից, ուստի ամերիկացին չի կարողացել դուրս գալ։ Դիահերձման ժամանակ դատաքննիչը տրավմայի որևէ ապացույց չի հայտնաբերել, և թունաբանական եզրակացություններ դեռ չեն ստացվել։ Միևնույն ժամանակ, քննիչները դեռևս չեն կարողանում հասկանալ, թե տղամարդուն վերջին անգամ երբ են տեսել։

Պարզվել է, որ Բուշմանը հետախուզման մեջ է եղել. ոստիկանությունը նրան ձերբակալելու հրաման ուներ։ Այն տանը, որտեղ թաքնվել է տղամարդը, 2023 թվականի փետրվարից ոչ ոք չի ապրել։ Այդ իսկ պատճառով երիտասարդին այսքան ժամանակ չեն կարողացել գտնել։

Լուսանկարն՝ այստեղ