Ի՞նչ է նշանակում կանանց որովայնի ստորին հատվածի ցավը

Ի՞նչ է նշանակում կանանց որովայնի ստորին հատվածի ցավը

Որովայնի ստորին հատվածի ցավը տարածված ախտանիշ է և կարող է ունենալ տարբեր պատճառներ:

Երբ դուք հանկարծ սկսում եք ցավ զգալ ձեր որովայնի ստորին հատվածում, դուք պետք է լուրջ վերաբերվեք դրան: Անգամ որովայնի աննշան ցավերի դեպքում պետք է հետազոտվել, եթե դրանք լինում են հաճախակի կամ անընդհատ. ընդգծել է մանկաբարձ-գինեկոլոգ Ելիզավետա Կոմարովան։

Բժշկի խոսքով՝ կանանց մոտ հաճախ են լինում որովայնի ստորին հատվածի ցավեր. շատ դեպքերում դրա պատճառ են հանդիսանում կանանց վերարտադրողական օրգանների վրա ազդող գինեկոլոգիական հիվանդությունները։ Նման ցավի տեսակը, տևողությունը և ինտենսիվությունը կարող են զգալիորեն տարբեր լինել, բայց եթե այն շարունակվի երեք ամսից ավելի, այն ամեն դեպքում կդառնա խրոնիկ։

Ահա կանանց մոտ որովայնի ստորին հատվածում «գինեկոլոգիական» ցավի ընդհանուր պատճառները.

Ձվարանների հիվանդություններ. Որովայնի ստորին հատվածում ցավը կարող է առաջանալ ձվարանների բորբոքումից կամ էլտոպիկ հղիությունից: Ամեն դեպքում անհրաժեշտ է մասնագետի օգնություն։ Չբուժված ձվարանների բորբոքումն առաջացնում է անպտղություն, իսկ արտարգանդային հղիությունը կարող է կյանքին վտանգ ներկայացնել:

Արգանդի պաթոլոգիաները. Որովայնի ստորին հատվածում ցավի հնարավոր պատճառները կարող են լինել արգանդի կծկումները, ֆիբրոդները և էնդոմետրիոզը, որն առաջացնում է շարակցական հյուսվածքի քայքայումը։

Դիսմենորեա. Ստորին որովայնի ցավը դաշտանի ժամանակ կարող է տատանվել՝ մեղմ անհանգստությունից մինչև ծանր ջղաձգություն, որը խանգարում է առօրյա կյանքին: Դա պայմանավորված է ֆիզիոլոգիական գործընթացներով, որոնք տեղի են ունենում կանանց մարմնում: Ահա թե ինչ է առաջացնում ցավը.

Պրոստագլանդինների բարձր մակարդակ: 

Հորմոնալ փոփոխություններ:

Անատոմիայի առանձնահատկությունները. Երբեմն արգանդը թեքվում է դեպի ետ (ռետրոֆլեքսիա), ինչը նույնպես նպաստում է ցավի ավելացմանը։

«Եթե որովայնի ստորին հատվածում ցավը շատ ուժեղ է և հանկարծակի է առաջանում, պետք է հնարավորինս շուտ դիմի բժշկի»: