Պատմության այս օրը․ Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության դեմ միջազգային օր

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում, որոշները հայտնի, որոշներն էլ՝ արտասովոր, բայց հետաքրքիր։
Նոյեմբերի 9-ը ամբողջ աշխարհում համարվում է ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության դեմ միջազգային օր։ Օրը որոշվել է ռասիզմի դեմ UNITED միջազգային ցանցի նախաձեռնությամբ։ Վերջինս միավորում է 49 երկրներից ավելի քան 500 կազմակերպությունների։
1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» անվանումը։ Այդ իրադարձությունը սկիզբ է դրել Հոլոքոսթին, որի ժամանակ մոտ 6 մլն հրեա է սպանվել։
Եվ ամեն տարի Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ՝ նացիզմի, ազգային, ռասսայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին։