Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է. զոհերի թվում է Մագադանի փոխքաղաքապետի իննամյա դուստրը (տեսանյութ)

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է. զոհերի թվում է Մագադանի փոխքաղաքապետի իննամյա դուստրը (տեսանյութ)

Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, որոնցից երկուսը երեխաներ, ևս 144-ը վիրավորվել:

ՀՕՊ ուժերը խոցել են չորս ATACMS հրթիռ, իսկ հինգերորդը անդրադարձման ժամանակ շեղվել է ուղուց և պայթել քաղաքի վրա։

 

Մագադանի փոխքաղաքապետ Օլեգ Ավերյանովի իննամյա դուստրը մահացել է Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ. հայտնել է Մագադանի քաղաքապետ Յուրի Գրիշանը։

Աղջիկը ծնողների հետ հանգստանում էր ծովափին։ Զոհվածների թվում է նաև երկու տարեկան երեխա։

Վաղը՝ հունիսի 24-ին, Սևաստոպոլում սգո օր է՝ ի հիշատակ ուկրաինական հարձակման զոհերի: Բոլոր մշակութային, մարզական և հանրային այլ միջոցառումները չեղարկվում են։ Ի նշան սգո՝ պետական և քաղաքային շենքերի դրոշները կխոնարհեն։ 

(18+) Տեսանյութը՝ այստեղ