Երկրաֆիզիկոսները ապացուցել են, որ Լուսինը մի ժամանակ Երկրի մաս է կազմել

Երկրաֆիզիկոսները ապացուցել են, որ Լուսինը մի ժամանակ Երկրի մաս է կազմել

Ցյուրիխի համալսարանի երկրաֆիզիկոսները գտել են նոր ապացույցներ այն բանի, որ մի ժամանակ Լուսինը եղել է Երկրի մաս։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Համաձայն Լուսնի ծագման մասին որոշ վարկածների՝ այն առաջացել է մի նյութից, որը տարբեր պատճառներով առանձնացել է Երկիր մոլորակից։ Պատճառներից կարող էր լինել 4,5 մլրդ տարի առաջ Երկրի բախումը Մարս մոլորակի չափսերին հասնող օբյեկտի հետ։

Այս վարկածը ստուգելու համար գիտնականները օգտագործել են զանգվածի սպեկտրոմետր և ուսումնասիրել են լուսնային վեց երկնաքարերի քիմիական բաղադրությունը։ Երկնաքարերը Երկիր մոլորակ են հասել Լուսնի և տիեզերական այլ մարմինների բախման հետևանքով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկնաքարերի բաղադրության մաս կազմող հելիում և նեոն գազերի իզոտոպները համընկնում են արևային քամու մեջ հայտնաբերված իզոտոպների հետ: Սա, ըստ գիտնականների, ապացուցում է, որ այս նյութերը Լուսինը ժառանգել է Երկիր մոլորակից։