Ռուսաստանի նավթային եկամուտները փլուզվել են

Ռուսաստանի նավթային եկամուտները փլուզվել են

Ռուսական նավթի արտահանումը հուլիսին նվազել է օրական 115 հազար բարելով` հասնելով օրական 7,4 միլիոն բարելի: Հումքի վաճառքից  եկամուտը փլուզվել է երկու միլիարդ դոլարով՝ 21-ից հասնելով 19 միլիարդ դոլարի, ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) զեկույցում։ 

Ռուսաստանից նավթի մատակարարումները ԱՄՆ, ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա եւ Հարավային Կորեա նվազել են օրական 2,2 միլիոն բարելով՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։  

Փորձագետները կարծում են, որ նավթի մատակարարումը շուկայում տարվա երկրորդ կեսին կավելանա օրական մեկ միլիոն բարելով։ Նրանք այս տարվա պահանջարկի գնահատականը բարձրացրել են օրական 380 000 բարելով: