Վթար․ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին 11:30-16:00-ն կդադարեցվի Հ.Մուրադյան /Արաբկիր 43, Հ.Մալյան /Արաբկիր 45, Ս.Սարգսյան /Արաբկիր 47, Ա.Հեքիմյան /Արաբկիր 49, Մ.Յակոբսեն /Արաբկիր 51, Է.Բյուզանդ /Արաբկիր 53, Արաբկիր 41 փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 8-ին 11:45-18:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Մ.Սարյան 1,2 նրբանցքների, Գ.Նժդեհ, Ա.Բակունց, Մ.Մաշտոց, Երվանդունիներ, Մ. Սարյան, Անկախության, Սյունիք փողոցների, Մ.Մաշտոց նրբ., Մ.Մաշտոց 2 նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: