Հունաստանի ԱԳ նախարարը ժամանել է ՀՀ ԱԳՆ, մեկնարկել է Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նշվում է նաև, որ մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը: