Կանխվել են Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի դեմ մահափորձերը

«Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից RT հեռուստաալիքի և «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության նախապատրաստումը կանխվել է։ Ըստ տեղեկությունների՝ նախապատրաստվում էր նաև Քսենյա Սոբչակի սպանությունը»,- հայտնել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունից։
Հետախուզական ծառայության տվյալներով՝ հարձակվողները հետախուզություն են իրականացրել լրագրողների աշխատանքի և բնակության վայրերի մոտ։ Ենթադրյալ մարդասպանները ձերբակալվել են անցյալ ուրբաթ Մոսկվայում և Ռյազանի շրջանում։ Ձերբակալվածների թիվը չի նշվում։
Գերատեսչությունը հավելեց, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, դրա համար նախատեսված 90 փամփուշտ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ։
Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում մեկնաբանել է իրավիճակը.
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի հետ կալանավորել է մի խումբ, որը Ուկրաինայի հրամանով նախապատրաստում էր իմ սպանությունը։ Հետևել են ինձ, գիտեին իմ բոլոր հասցեները»,- գրել է նա։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld