Բանկերի վարկերի մասով ՀՀ-ն Արցախի երաշխավորն է, անվտանգության հարցով Արցախը ճանաչում է ադրբեջանական

Բանկերի վարկերի մասով ՀՀ-ն Արցախի երաշխավորն է, անվտանգության հարցով Արցախը ճանաչում է ադրբեջանական

 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստի ժամանակ կայացրել է վերջին տարիների թերևս ամենախայտառակ որոշումը։

Չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշել է պետական բյուջեում փոփոխություն կատարել (պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից), համաձայն որի, առևտրային բանկերին տրամադրվելու է 225 մլրդ դրամ (ավելի քան 550 մլն դոլար) Արցախում տրամադրված վարկերը մարելու համար։

Փաստորեն բանկերի վարկերի մասով Հայաստանն Արցախի երաշխավորն է եղել, բայց անվտանգության և մնացած հարցերով՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Բա հիմա ո՞ր երկրում տրամադրված վարկերն եք մարում՝ 225 մլրդ դրամով։

Ընդ որում, խնդիրը դեռ այն չէ, թե այդ վարկերն ում են տրամադրվել և ինչպես և այդ վարկառուներից քանիսը Արցախի հետ որևէ կապ չունեն, այլ այն, որ բյուջեի 10 տոկոսի չափով ծախս ենթադրող որոշումը կայացվում է որպես չզեկուցվող հարց։

Բա քննարկեիք, ասեիք, թե ինչ կարևոր որոշում է սա մեր երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար։

Սրան զուգահեռ, արդեն երեք ամիս է՝ 100,000-ից ավելի մեր հայրենակիցներ սպասում են, որ «արցախասեր» իշխանությունը լուծի իրենց կացարանի հարցը։

Բայց դե համարում են, որ լուծել են՝ ամսական 40.000 դրամ հատկացնելով»,- գրել է Առաքելյանը։