Ամուսնու հետ Արցախում մնացած «պարետ» Սաքոյի կինը ինստագրամում տեսանյութեր է հրապարակում

Ամուսնու հետ Արցախում մնացած «պարետ» Սաքոյի կինը ինստագրամում տեսանյութեր է հրապարակում

Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, ինստագրամի իր էջում վերջերս ակտիվացել է։ Հավանաբար, ադրբեջանական ինտերնետն արդեն հասանելի է ամուսիններին։ 

Մարգարիտան իր հետևորդներին ներկայացնում է դատարկված Ստեփանակերտի փողոցներն ու  տեսարժան վայրերը, նաև կատարում նրանց խնդրանք-պատվերները։ Երկու օր առաջ նաև իր ամուսնու հետ այցելել են «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիր», զբոսնել, ամենը հրապարակել։ 

Նա նաև ծառից պարանով կապված ճոճանակից է տեսանյութ հրապարակել՝ «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» վերտառությամբ։

Հիշեցնենք, MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ լուրերը, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սարգիս Գալստյանը, իրականությանը չեն համապատասխանում: Բաքուն հաստատել էր, որ ադրբեջանցի գեներալ-մայորի է նշանակել պարետ։ 

Հոկտեմբերի 3-ին Սարգիս Գալստյանի պարետ լինելու լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, սակայն մեր աղբյուրները հերքել էին այն։