Պուտինը կայցելի՞ Հայաստան

Պուտինը կայցելի՞ Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում Հայաստան այցեր չի նախատեսել։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն անդրադարձել էր նաև ԼՂ-ում տիրող իրավիճակին, ընդգծելով, որ Ռուսաստանը հատկապես մտահոգված է Ղարաբաղից հայերի հեռանալու հումանիտար ասպեկտով։