Տատիկս մեզ բաղադրատոմսեր է թողել. Քիմ Քարդաշյանն ընտանիքի համար հայկական բիշի է պատրաստել (լուսանկար)

Մայրության տոնին հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական բիշի է պատրաստել: Այս բլիթների պատրաստմանը մասնակցել են նաև Քիմին հյուր գնացած քույրերը:
Հյուրասիրության լուսանկարով Քորթնին է կիսվել իր «Ինստագրամ»-ի էջում:
Նախկինում Քիմ Քարդաշյանը խոսել էր իր սիրելի աղանդերի, մասնավորապես՝ «բիշիի» մասին։ Նրա խոսքով՝ հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները հաճախ պատրաստել է իր տատիկը՝ Հելենը՝ Ռոբերտ Քարդաշյանի մայրը։
«Նա տիպիկ հայ տատիկ էր, միշտ ազգային համեղ ուտեստներ էր պատրաստում։ Մեր սիրելի նախաճաշը բիշին էր։ Սա շատ շաքարով տապակած նրբաբլիթ է։ Տատիկը մեզ բաղադրատոմսեր է թողել»,- ասել է նա։