Կան տասնյակ բերման ենթարկվածներ այսօրվա խաղաղ ակցիաներից․ մանրամասներ

Կան տասնյակ բերման ենթարկվածներ այսօրվա խաղաղ ակցիաներից․ մանրամասներ

Այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերվել է 52 ակցիայի մասնակից, որից 46-ը ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, իսկ 6-ը՝ նույն օրենսգրքի 172,3 հոդվածով։

Հիշեցնենք, որ ավելի քան 10 օր է ընդդիմության ներկայացուցիչները՝ Արթուր Վանեցյանի աջակիցները, «Երիտասարդների ձայն», «Դիմադրություն», «Ազատագրում» շարժումները Երևանում և մարզերում խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ հանուն Հայաստանի, Արցախի անվտանգության ապահովման։ Նրանք նշում են, որ փողոցից չեն հեռանա, քանի դեռ վտանգված է հայոց պետականությունը։ Հայտնի է նաև, որ այսօր մեծաթիվ ոստիկաններ «Ազատության» հրապարակում, անհամաչափ ուժ կիրառելով, բերման ենթարկեցին մի քանի քաղաքացիների։

Նրանցից մեկին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժից տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ բժշկական միջամտության կարիք կար։վ