Սունկը գնել էր տատիկը․ ընտանիքի 5 անդամները թունավորվել են

Սունկը գնել էր տատիկը․ ընտանիքի 5 անդամները թունավորվել են

Հուլիսի 3-ին, ժամը 20:04-ին, սնկային թունավորումով «Վանաձորի բժշկական կենտրոն» են տեղափոխվել մարզկենտրոնի թաղամասերից մեկի 5 հոգանոց ընտանիք, որից 3-ը՝ երեխաներ. ընդունման պահին վիճակները գնահատվել է ծանր:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդները անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:

Կատարվել է ստամոքսի լվացում, դեզինտոկսիկացիոն անհրաժեշտ միջոցառումներ: Վիճակները ներկայումս գնահատվում է կայուն բավարար: Շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Տատիկը բժիշկներին հայտնել է, որ ինքն է գնել սունկը շուկայից:

Սնկային թունավորման մյուս դեպքը գրանցվել է շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին: Ժամը 18:40-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» տեղափոխված 63-ամյա կինը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:

«Մեկ անգամ եւս կոչ ենք անում ազգաբնակչությանը՝ չգնել եւ չօգտագործել անհայտ ծագման սնկեր: Ինքազգացողության վատացման առաջին իսկ նշանների դեպքում անմիջապես զանգահարել շտապօգնություն կամ դիմել հիվանդանոց»,-ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ: