Բժիշկը նշել է աչքերի տակ սև բծերի պատճառը

Բժիշկը նշել է աչքերի տակ սև բծերի պատճառը

Աչքերի տակ սև բծերի առաջացման հիմնական պատճառը միզուղիների համակարգի խնդիրն է։ Զգուշացրել է պլաստիկ վիրաբույժ և կոսմետոլոգ Մադինա Բայրամուկովան AiF-ի հետ զրույցում։ 

Երիկամների, միզապարկի հետ կապված խնդիրները, ինչպես նաև ուռուցքներն ու աուտոիմուն հիվանդությունները կարող են առաջացնել դեմքի այտուցներ։ Ըստ մասնագետի՝ այտուց է առաջանում սրտի անբավարարության և սրտի ռիթմի խանգարման պատճառով։ Այս դեպքում այտուցներ կլինեն ոչ միայն դեմքի, այլեւ ամբողջ մարմնի վերին հատվածում։

«Մեկ այլ պատճառ էլ հորմոնալ անհավասարակշռությունն է: Ավելին, այտուցի տեղայնացման հիման վրա երբեք հնարավոր չէ հասկանալ, թե հորմոնալ համակարգի որ տարրն է խանգարվել: Սա կարող է լինել մակերիկամի հորմոնների, վահանաձև գեղձի հորմոնների, սեռական հորմոնների հիպոֆունկցիան կամ հիպերֆունկցիան»,- ընդգծել է Մադինա Բայրամուկովան։

«Աչքերի տակ բծերի առաջացումը կարող է պայմանավորված լինել ստորին կոպի ճողվածքով»,- շարունակել է մասնագետը։ Սրանք հիպերտրոֆիկ ճարպային կուտակումներ են ստորին կոպերի տարածքում: Բացի այդ, մարդը կարող է այսպիսի բծեր ձեռք բերել ֆիլլերի չարաշահման կամ դրանց ոչ պատշաճ տեղադրման պատճառով ոչ որակավորված կոսմետոլոգի կողմից։

Վերջում Բայրամուկովան նշել է, որ պարկերն ու աչքերի տակի այտուցները վերացնելու համար պետք է ազատվել դրանց պատճառից։ Դա անելու համար պետք է խորհրդակցել բժշկի կամ պլաստիկ վիրաբույժի հետ: