Բժիշկը երկարակեցության համար մթերք է առաջարկել

Բժիշկը երկարակեցության համար մթերք է առաջարկել

Տոֆուն երկարակեցության համար կարևոր մթերք է։ «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարի եթերում ասել է գերոնտոլոգ Սվետլանա Տրոֆիմովան։

«[Տոֆուն] շատ տարածված արտադրանք է երկարակյացների շրջանում, ովքեր ապրում են այսպես կոչված «կապույտ գոտիներում», - պարզաբանել է Տրոֆիմովան:

Գերոնտոլոգը նշել է, որ կապույտ գոտիները վերաբերում են այն վայրերին, որտեղ ապրում են 100-ից բարձր տարիքի ամենամեծ թվով մարդիկ։

Բժիշկն ասել է, որ տոֆու ուտելը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգն ու նաև դանդաղեցնել կանանց մոտ դաշտանադադարի սկիզբը: