«Մի՛ քրքրի»․ Գուրգեն Արսենյանը ո՛չ հերքում է, ո՛չ՝ հաստատում

«Մի՛ քրքրի»․ Գուրգեն Արսենյանը ո՛չ հերքում է, ո՛չ՝ հաստատում

Այսօր մամուլը գրեց, որ շուտով Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան ենք ունենալու, Փաշինյանի վստահությունը վայելող դեսպան։ Անգամ շրջանառվեց ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի անունը, ինչն ի սկզբանե տարօրինակ է, քանզի Արսենյանը հայտնի է իր հակառուսական հայտարարություններով։

MediaHub.am-ի հետ զրույցում Արսենյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս լուրը։

«Մամուլն է գրել, մամուլից էլ ճշտեք»,- հորդորեց նա։

Մեր դիտարկմանը, որ իր կարծիքն է մեզ հետաքրքիր, Արսենյանը արձագանքեց՝ մի՜ քրքրի, էլի։

«Արձակուրդ ա, հազիվ հանգստանում ենք, տես՝ ինչ շոգ ա։ Էդ հարցը մի տուր, էլի»,- ասաց նա։

Հարցին, թե նման առաջարկի դեպքում իր արձագանքը ո՞րն է լինելու, Արսենյանը պատասխանեց՝ թող վայելեմ արձակուրդս։

Նարե Գնունի