Արսեն Հարությունյանը հաղթանակ է տարել ու դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Ազատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
57 կգ քաշային ըմբիշը քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ: