7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում. դեղին տագնապ է հայտարարվել

Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի հյուսիսային ափերի մոտ, 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է երկրի ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման քարտուղարությունը /COPECO/։
Նրա տվյալներով՝ հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը՝ Կայմանյան կղզիների մոտ՝ Պուերտո Լեմպիրայից 298 կմ հյուսիս-արեւելք՝ Հոնդուրասի արեւելքում։
Մինչ այժմ վնասների մասին տեղեկություններ չկան, ավելացրել է COPECO-ն, սակայն «մոնիթորինգը շարունակվում է որպես կանխարգելիչ միջոց»:
Երկրաշարժը զգացվել է Հոնդուրասի հյուսիսում և արևմտյան Կուբայում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Երկրաշարժից հետո ցունամիի վտանգի պատճառով COPECO-ն 24 ժամով դեղին տագնապ է հայտարարել Հոնդուրասի Կարիբյան ափերին՝ շաբաթ օրը ժամը 18:00-ից:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world