Ուկրաինայի հանքային հարստությունները Թրամփի տեսադաշտում․ FT

Եվրոպայի և Ուկրաինայի պաշտոնյաներն ասում են, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմավարական սխալ է թույլ տվել՝ առանց հստակ պայմանների առաջարկելով Միացյալ Նահանգներին հանքարդյունաբերության իրավունքներ երկրում: Այս մասին գրել է «Financial Times» թերթը։
«Դա գրվել է որպես խայծ Թրամփի համար, դա ակնհայտ է... Բայց մանրամասների բացակայությունը նշանակում էր, որ Թրամփը կարող էր ըստ էության նշել իր գինը...», - մեջբերում է հրատարակությունը Կիևի հետ բանակցություններում ներգրավված անանուն եվրոպացի պաշտոնյայի։
Պաշտոնյան հավելել է, որ Զելենսկու թիմի անդամները ափսոսում են նման մոտեցման համար՝ համարելով, որ կորցրել են իրավիճակի վերահսկողությունը։
Ինչպես նշում է «Financial Times»-ը, ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան կարծում է, որ Զելենսկին պետք է հստակեցներ կապը ռեսուրսների հասանելիության և ամերիկյան անվտանգության աջակցության ապագա երաշխիքների միջև։
Այժմ Զելենսկու թիմը փորձում է գրավիչ հակաառաջարկ մշակել։