Դեն նետեք և մի՛ գնեք․ Մյասնիկովը թվարկել է առողջության համար վնասակար մթերքներ

Ալեքսանդր Մյասնիկովը կազմել է այն մթերքների ցանկը, որոնք հագեցած են նատրիումի քլորիդով (սեղանի աղ): Բժիշկը խորհուրդ է տվել հրաժարվել դրանցից կամ սահմանափակել դրանց օգտագործումը՝ առողջության համար վնասակար մեծ «աղի ծանրաբեռնվածության» պատճառով։
Ի՞նչ է խորհուրդ տալիս Մյասնիկովը։
Ցանկը ներառում է.
հաց (100 գրամ = 1 գրամ աղ);
բոլոր տեսակի երշիկեղեն, մսամթերք, բեկոն;
ապուրներ և բոլոր տեսակի պահածոներ;
գազավորված ըմպելիքներ, որոնցից հանվում է կալցիումը և ավելացնում նատրիումը.
լոլիկի հյութ;
պիցցա և բոլոր տեսակի թխած մթերքքներ;
չիպսեր;
սառեցված միս, հավ, ձուկ;
պանրի և կաթնաշոռի բազմաթիվ տեսակներ:
Մյասնիկովը որպես հատուկ կետ առանձնացրել է հենց աղը։ Փորձագետը խորհուրդ է տվել չտալ այն երեխաներին։
«Դեն նետեք աղամանը և մի գնեք»,- գրել է բժիշկը սոցցանցերում։