Միայն ավելի վատ կլինի. հայտնի է դարձել, թե ով չպետք է ուտի համեմ

Համեմը, ինչպես ցանկացած այլ կանաչեղեն, պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք կարող են պայքարել մարմնի բորբոքային պրոցեսների դեմ:
Կան ուսումնասիրություններ, որոնք ապացուցել են, որ այս բույսը նույնիսկ պաշտպանում է առողջ բջիջները ազատ ռադիկալների ոչնչացումից։
Բացի այդ, համեմը բարենպաստ ազդեցություն ունի ստամոքս-աղիքային համակարգի վրա: Այս ամենը շնորհիվ մանրաթելերի բարձր պարունակության և եթերային յուղերի, որոնք խթանում են առողջ ախորժակը: Իդեալական է համադրել համեմը մսի հետ, օրինակ՝ խորովածը։ Այս կանաչիները կարագացնեն սպիտակուցների մարսման գործընթացը։
Բուրավետ կանաչին պարունակում է մեծ քանակությամբ կալիում։ Սրտի եւ արյան անոթների վրա դրա դրական ազդեցությունը վաղուց էր հայտնի։ Այն կարող է նաև օրգանիզմից հեռացնել ավելորդ ջուրը, իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը և արյան ճնշումը։
Չնայած իր բոլոր օգտակար հատկություններին, ոչ բոլորն են կարող ուտել այն: Այն հակացուցված է որոշ մարդկանց։ Խոսքը նրանց մասին է, ովքեր ունեն ստամոքսի թթվայնության բարձրացում, խոլեցիստիտ, խոցեր և թրոմբոֆլեբիտ, հաղորդում է «Ռոսկաչեստվոն»:
Բացի այդ, այս բույսը պետք է զգույշ կիրառել նրանց սննդակարգում, ովքեր վերջերս ինսուլտ են տարել, հղի կանանց և փոքր երեխաներին: