Վթար՝ Երևանում, Կոմիտասի պողոտայում բախվել են «Hyundai» և «Opel»․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածով, հայտնվել մայթին՝ մասամբ կանաչ գազոնի մեջ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ծովինար Մկրտչյանն ու Ռաֆիկ Ասատրյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: