Մոսկվայում ԱՄՆ դեսպանը ամերիկացիներին խորհուրդ է տալիս անհապաղ հեռանալ Ռուսաստանից

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ամերիկացիներին հորդորել է անհապաղ լքել Ռուսաստանը կամ մշակել ծրագիր, թե ինչպես կարող են առանց դեսպանատան օգնության դա անեն, քանի որ այն կարող է փակվել։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Եթե մտածում ես հեռանալու մասին, եթե կարող ես հեռանալ, հեռացիր հիմա։ Կամ եթե հիմա չեք մեկնում, պլան կազմեք, թե ինչպես կարող եք այստեղ մնալ առանց դեսպանատան օգնության»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ հավանականություն կա, որ ՌԴ կառավարությունը կարող է որոշել փակել դեսպանատունը։