ԱՀ ԱԺ-ում քննարկվել են պետական կառավարման մարմինների, մի շարք գերատեսչությունների բյուջեի կատարողականները

ԱՀ ԱԺ-ում քննարկվել են պետական կառավարման մարմինների, մի շարք գերատեսչությունների բյուջեի կատարողականները

Մայիսի 30-ին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական  կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Քննարկվել են պետական կառավարման մարմինների, մի շարք գերատեսչությունների բյուջեի կատարողականները: 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի 2022 թվականի բյուջեն ներկայացրել է  աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Նախանշված 788,6 մլն դրամից փաստացի ծախսվել է 753,2 մլն ՀՀ դրամ,տնտեսվել է 35,4 մլն ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 95,5 տոկոս:

Ազգային ժողովի աշխատակազմի բյուջեի կատարողականը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը:

Նախանշված ավելի քան 782 մլն ՀՀ  դրամից փաստացի ծախսվել է 773 մլն ՀՀ դրամ, տնտեսվել է 9,7 մլն ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 98,8 տոկոս:

Պետական նախարարի աշխատակազմի ծախսերը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Դավիթ Արզումանյանը:

Նախատեսված ավելի քան 224 մլն ՀՀ դրամից ծախսվել է 183 մլն-ը, կատարողականը՝ 81,6 տոկոս:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է կառավարության գործերի կառավարչության բյուջեն:

Նախանշված  353 մլն ՀՀ դրամից ծախսվել է 283 մլն ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 80,1 տոկոս:Պատվիրակությունների ընդունման ծրագրով ծախսվել է 557 մլն ՀՀ  դրամ:

Արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է իր ղեկավարած համակարգի բյուջեն:

Նախարարության  պահպանման ծախսերը նախատեսված էր ավելի քան 467 մլն, կատարողականը 97,1 տոկոս էր: Տնտեսվել է 15 մլն ՀՀ դրամ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Սաղյանը ներկայացրել է դատական համակարգի բյուջեն:

Նախատեսված էր 740 մլն դրամ, կատարողականը կազմել է 87,7 տոկոս: Բյուջեի 86,7 տոկոսը ուղղվել է աշխատավարձի ֆոնդին:

Գլխավոր դատախազության բյուջեն ներկայացրել է գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը:

Դատախազության բյուջեն պլանավորված էր 593 մլն ՀՀ դրամ, փաստացի ծախսվելէ  538 մլն դրամ, տնտեսվել է 55 մլն դրամ:

Քննչական կոմիտեի բյուջեն ներկայացրել է կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը:

Նախատեսված 470 մլն ՀՀ դրամից փաստացի ծախսվել է  469 մլն ՀՀ դրամ,

կատարողականը կազմել է 99,8 տոկոս:

Պատգամավորները հաշվետվություն ներկայացնողներին հարցադրումներ են ուղղել:

Համատեղ նիստը շարունակվել է օրվա երկրորդ կեսին:

Հաշվեքննիչ պալատի բյուջեն ներկայացրել է պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը:

2022թ. պետական բյուջեով հաշվեքննիչ պալատի  համար նախատեսված 194 մլն 83.9 հազ ՀՀ  դրամից  ֆինանսավորումը և դրամարկղային ծախսը կազմել է 166 մլն 934.4 հազ ՀՀ դրամ կամ նախատեսվածի 86% տոկոսը: Տնտեսված գումարը կազմել է 27 մլն 49.5 հազ դրամ: Փաստացի ծախսը կազմել է 167 մլն142.8 հազ դրամ կամ նախատեսվածի 86.1% տոկոսը, տնտեսվել է 26 մլն 941.1 հազ. դրամ:

Պետական վերահսկողական ծառայության բյուջեն 2022թ կազմել է 226 մլն 149 հազ 700 ՀՀ դրամ, որից ծախսվել է 66 մլն 824 հազ ՀՀ դրամ:

Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի բյուջեի կատարողականը ներկայացրել է կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը:

Նախահաշվով նախատեսված 177 մլն 160 հազ ՀՀ դրամի դիմաց դրամարկղային ծախսը կազմել է 157 մլն 956 հազ ՀՀ դրամ: Տնտեսումը 19 մլն 203 հազ ՀՀ դրամ է:

Տեսուչների կողմից իրականացված ստուգումների արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 1 մլն 734 հազ, իսկ  լիցենզիայի համար՝ 719 հազ ՀՀ դրամ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի  բյուջեի կատարողականը ներկայացրել է  ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմի  համար նախատեսված 78 մլն 267 հազ ՀՀ դրամից  փաստացի ծախսվել է 65 մլն 665 հազ ՀՀ դրամ, կամ ՝ 83, 9 տոկոսը, տնտեսումը կազմել է  12 մլն 602 հազ ՀՀ դրամ:

Քաղաքացիական ծառայության համար նախատեսված 124 մլն 305 հազ ֆինանսական ռեսուրսներից 2022 թ.ծախսվել է 116 մլն 271 հազ ՀՀ դրամ կամ 93,5 տոկոսը: Պահպանման ծախսի տնտեսումը կազմել է 8 մլն 34 հազ դրամ:

Կարճաժամկետ ռեզերվի ֆինանսավորման համար նախատեսված 150 մլն ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 108 մլն 9 հազ ՀՀ դրամ, տնտեսումը կազմել է  41 մլն ՀՀ դրամ: Վերապատրաստման համար նախատեսված 16 մլն ՀՀ դրամից ծախսվել է 6 մլն ՀՀ դրամը, տնտեսումը՝ 10 մլն դրամ:

Համաձայն ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանի ներկայացրած հաշվետվության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացվել  2 ծրագրի իրականացման համար: «Գործադիր իշխանության, պետական կառավարաման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի համար նախատեսված 88 մլն 347 հազ ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 74 մլն 111 հազ ՀՀ դրամը, տնտեսումը կազմել է 14 մլն 236 հազ ՀՀ դրամ կամ ՝83,9 տոկոսը:

«Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերը կազմել են 5 մլն 51 հազ ՀՀ դրամ՝ նախատեսված 5 մլն 554 հազ ՀՀ դրամի դիմաց կամ՝ 90,9 տոկոսը: Տնտեսումը  503 հազ ՀՀ դրամ է: