Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել ՀՌՀ անդամի թափուր տեղի համալրման մրցույթում

Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել ՀՌՀ անդամի թափուր տեղի համալրման մրցույթում

2025 թվականի մայիսի 26-ին կայացած նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում։  

Ժամանակավոր մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, կայացրել է համապատասխան որոշում, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին։

ՀՌՀ