Մեգան Ֆոքսը խոստովանել է, որ պլաստիկ վիրահատության է ենթարկվել (տեսանյութ)

Մեգան Ֆոքսը խոստովանել է, որ պլաստիկ վիրահատության է ենթարկվել (տեսանյութ)

Ամերիկացի դերասանուհի Մեգան Ֆոքսը պատմել է իր պլաստիկ վիրահատությունների մասին, որոնց մասին նախկինում չէր խոսել։ Նա այս թեմայի շուրջ խոսլե է «Call Her Daddy» փոդքաստում:

Հայտնին առաջին անգամ խոստովանել է, որ մի քանի անգամ կրծքի վիրահատության է ենթարկվել։ Նախ հեռուստաաստղը 21 տարեկանում դիմել է վիրաբույժին, իսկ երկրորդ երեխայի ծնվելուց հետո կրծքի ուղղում է կատարվել։ Ընդհանուր առմամբ, նա 30 հազար դոլար է ծախսել ցանկալի կրծքի ձևի վրա: «Սա ամենամեծ չափն է, որը կարող է տեղավորվել իմ մարմնի մեջ», - նշել է նա:

Ի թիվս այլնի՝ Ֆոքսն ասել է, որ իր դեմքին ֆիլերներ և բոտոքս է ներարկում։ Նա հերքել է այն լուրերը, որ երբևէ ձգում ու թելերի լիֆթինգ է արել: Բացի այդ, դերասանուհին երբեք չի դիմել բլեֆարոպլաստիկայի, ինչի համար նրան անընդհատ կասկածում են։

Հոլիվուդյան աստղի խոսքով՝ ինքը նույնպես լիպոսակցիայի չի ենթարկվել, քանի որ ճարպը հեռացնելու տեղ չի ունեցել։ «Ես շատ եմ վախենում ընդհանուր անզգայացման տակ մահանալուց։ Թերևս իմ պարանոյան իմ փրկիչ շնորհն է: Հակառակ դեպքում, Աստված գիտի, թե ինչպիսի տեսք կունենայի»,- ընդգծել է «Տրանսֆորմերների» աստղը։