Մենք տուն չենք գնալու, մեր պայքարը շարունակվում է․ Արթուր Վանեցյան
Լավ է, որ ոստիկանները փորձում են մեզ խոչընդոտել, դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իրենց վրանները ոստիկանությունը տարել է Ազատության հրապարակի տարածքից։
«Այսօր սկսել ենք պայքարել, չենք գնալու տուն, մեր նպատակն իրագործելու ենք։ Մենք ուզում ենք մեր երկիրը, մեր հայրենիքը բերել մի վիճակի, երբ ապահովված կլինի անվտանգությունը, Արցախի ու Հայաստանի պետություն լինելը»,- նշեց Արթուր Վանեցյանը։