Մեր տղաներն, այո՛, Փաշինյանի համար մեղավոր են․ 44 օր սատկացրել են իր դաշնակիցներին․ զոհվածի մայր

Զոհվածի մայր Գայանե Հակոբյանի ազատությունը պահանջող քաղաքացիները ԲԴԽ-ի դիմաց են, որտեղից Ալիսա Գևորգյանը, որի որդին ևս զոհվել է պատերազմում, դիմեց հասարակությանը՝ նշելով, որ սա արդեն զոհվածների ծնողների խնդիրը չէ, քանի որ նրանք երեք տարի է՝ չեն ապրում, իսկ ահա հասարակության անդամներն ունեն մտահոգվելու բան՝ իրենց երեխաներին էլ է նույնը սպառնում, ավելին, իրենց որդիները նաև թմրամոլ դառնալու շեմին են։

Նա նկատեց՝ իրենք երեք տարի է մահապարտ են, իսկ ահա մյուսները դեռ հնարավորություն ունեն՝ իրենց զավակների ապագան ճիշտ կերտելու։  

«Ինչո՞ւ կալանավորեցին Գայանեին, նա մեղավո՞ր է։ Աշոտ Փաշինյանը ցուցմունք է տվել այն մոր դեմ, որի որդու շնորհիվ է ինքն ապրում այս հողում։ Մեր տղաներն, այո՛, Փաշինյանի համար մեղավոր են․ 44 օր սատկացրել են իր դաշնակիցներին»,- նշեց Գևորգյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։