Որքա՞ն է պետք շաքար օգտագործել․ բժիշկը խոսել է վնասների մասին

Որքա՞ն է պետք շաքար օգտագործել․ բժիշկը խոսել է վնասների մասին

Ֆրուկտոզան, որը շաքարի մի մասն է, հանդիսանում է նյութափոխանակության համախտանիշի պատճառ՝ քաշի ավելացում, ինսուլինի նկատմամբ զգայունության նվազում, ածխաջրերի, սպիտակուցների և պուրինային նյութափոխանակության խանգարումներ: Ասել է ռուսաստանյան «Առողջ սնուցում» գիտահետազոտական ​​կենտրոնի փոխտնօրեն, սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը Lenta.ru-ին։

Կաբանովը նախազգուշացրել է, որ մետաբոլիկ համախտանիշը հանգեցնում է գիրության, շաքարախտի, հիպերտոնիայի և սրտանոթային տարբեր հիվանդությունների զարգացման, որոնք, իրենց հերթին, մեծացնում են սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը։

«Փաստորեն, պարզվում է, որ ֆրուկտոզայի և կենդանական հագեցված ճարպերի ավելցուկ օգտագործումը ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների երկու հիմնական պատճառն է»,- ընդգծել է Ալեքսեյ Կաբանովը։

«Ֆրուկտոզայի հետևանքով առաջացած առողջական խնդիրների կանխարգելման համար կարևոր է նվազեցնել շաքարի ընդունումը, հատկապես շաքարով ըմպելիքներինե»,- ասել է սննդաբանը։

Նա նաև խորհուրդ է տվել նվազագույնի հասցնել սննդակարգում հագեցած կենդանական ճարպերի քանակը՝ դրանք փոխարինելով մասամբ չհագեցած բուսական ճարպերով։

«Սակայն կարևոր է հասկանալ, որ շաքարավազի և ճարպերի լիակատար մերժումը նաև առողջական խնդիրներ կբերի»,- զգուշացրել է Lenta.ru-ի զրուցակիցը։

«Ամեն ինչում հավասարակշռությունը կարևոր է, և առաջին հերթին սնուցման մեջ։ Ճարպերը կարևոր են ուղեղի աշխատանքի և բջջային մակարդակում մարմնի աշխատանքի համար»,- շեշտել է Կաբանովը։

Ըստ նրա՝ սննդակարգում շաքարի քանակությունը նվազեցնելու համար կարելի է օգտագործել բնական քաղցրացուցիչներ, ինչպիսիք են քաղցր սպիտակուցները: «Դրանց առավելությունն այն է, որ դրանք ածխաջրեր չեն, այլ սպիտակուցներ, իսկ քաղցր համն ապահովելու համար բավարար է նվազագույն քանակությունը»,- պարզաբանել է փորձագետը։

«Բացի այդ, բրազեյնը՝ որպես քաղցր սպիտակուցներից մեկը՝ որպես շաքարի բնական փոխարինող, կանխում է գիրությունը, նյութափոխանակության խանգարումները և բորբոքումները»,- եզրափակել է Կաբանովը։