Խաղաղության պայմանգրից 12 ժամ անց հնարավոր է պատերազմ սկսվի.Փաշինյան

Քիչ է պայմանավորվածություններ ստորագրելը, դրանք պետք է կատարվեն եւ այդ առումով շատ կարեւոր է, որ միջազգային մոնիթորինգի մեխանիզմ լինի: Եթե միջազգային երաշխավորներ չլինեն, տեսականում եւ գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել, բայց դրանից 12 ժամ անց պատերազմ սկսվի․ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սա չափազանցություն չի, նույնը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին, երբ Սոչիի նախորդ տարվա նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ արձանագրեցինք քայլեր ձեռնարկել սահմանային անվտանգության բարձրացման ուղղությամբ եւ ձեւավորել դելիմիտացիայի հանձնաժողովներ։ Ըմբռնումն այնպիսին էր, որ այդ հանձնաժողովները ինչ-որ իմաստով պետք է երաշխավորեն սահմանային անվտանգությունը, բայց դա գործնականում տեղի չունեցավ եւ մենք ունեցանք նոր էսկալացիա»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ միջազգային մոնիթորինգ պետք է իրականացվի:

«Որովհետեւ եթե զորքերը հետ են քաշվում, պաշտպանական գիծը խախտվում է: Եթե մենք չենք ստեղծում երաշխիքներ, որ եթե մենք հետ քաշվեցինք, վաղը չէ մյուս օրը Ադրբեջանը չի հարձակվելու, ստացվում է, որ ինքներս մեր առանց այդ էլ խոցելի անվտանգային համակարգը դարձնում ենք ավելի խոցելի»,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում