Մայրը երեխային դուրս է նետել երրորդ հարկի պատուհանից՝ փորձելով փրկել նրան հրդեհից

Մայրը երեխային դուրս է նետել երրորդ հարկի պատուհանից՝ փորձելով փրկել նրան հրդեհից

Չինաստանում կինը այրվող բնակարանի պատուհանից դուրս է նետել իր մեկ ամսական երեխային՝ փորձելով փրկել նրան։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը, փոխանցում է Lenta.ru-ն։

Վենչժոու քաղաքի բնակչի բնակարանում հրդեհը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հուլիսի 5-ին։ Մայրն ու երեխան արգելափակվել են տան երրորդ հարկում և չեն կարողացել դուրս գալ շենքից։ Կինը բաց պատուհանի մոտ է գնացել՝ երեխային ծխից ու շմոլ գազից պաշտպանելու համար։ Նա սկսել է գոռալ՝ աղաչելով անցորդներին փրկել երեխային։ Չինուհու պատուհանի տակ մոտ մեկ տասնյակ մարդ է հավաքվել՝ պատրաստ օգնելու։ Ներքևում վերմակ են պահել, կինը երեխային գցել է վրան։ Ամեն ինչ լավ է անցել, երեխային բռնել են։

Մի քանի րոպե անց դեպքի վայր է ժամանել հրշեջ ջոկատը, որը փրկել է նորածնի մորը և մեկ այլ կնոջ, ով չի կարողացել դուրս գալ շենքից։ Տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել հիվանդանոց։Սոցցանցերի չինացի օգտատերերը գովել են մորը քաջության համար, սակայն ոմանք նրա արարքը չափազանց ռիսկային են անվանել։ «Իսկ եթե երեխային չբռնեի՞ն։ Ինչո՞ւ նրան չդրեց զամբյուղի մեջ և երկար պարանով ցած չիջացրեց։