Ինչպես հասնել նրան, որ Ռուսաստանն ասի՝ «Հայաստանի ցավն ու ուրախությունը իմն են». «Իրավունք»

Ինչպես հասնել նրան, որ Ռուսաստանն ասի՝ «Հայաստանի ցավն ու ուրախությունը իմն են». «Իրավունք»

«Իրավոունք» թերթը գրում է. «Քաղաքական գործիչ, դիվանագետ Արա Սահակյանի գնահատմամբ` հայ-ռուսական հարաբերություններն այժմ նոր բովանդակություն պետք է ձեռք բերեն:

– Մենք պետք է ելնենք նրանից, որ մեր մրցակից Ադրբեջանն ունի մեկ դաշնակից` Թուրքիան, եւ ուզում եմ մեր հասարակությանն ասել, որ հարգելի բարեկամներ, հայրենակիցներ, դուք ձեր քույրերին ու եղբայրներին շատ ավելի ուշ-ուշ եք տեսնում, քան Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները:

Ընդ որում` իրենց զրույցում կան այսպիսի բառեր` «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է», «Ադրբեջանի ցավը մեր ցավն է», հետեւաբար, մենք Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերություններում իրավունք չունենք լինել կեղծ ու տմարդ, պետք է կտրուկ բարձրացնել փոխհարաբերությունների որակը` բոլոր մակարդակներով եւ հասնել նրան, որպեսզի Ռուսաստանն ասի՝ «Հայաստանի ցավն ու ուրախությունը իմն են»:

Գեղջկական խաբեություն չի կարելի անել, պետք է դադարել Ռուսաստանին բացատրել իր շահերը: Ռուսաստանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի իրադարձություններին, բայց ոչ մի ընդդիմության չի հրահրում: Ցանկացած ուժ, որը գալիս է իշխանության, նրանք աշխատում են այդ ուժի հետ` ըստ դիմացինի վերաբերմունքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում