Որքան գումար կծախսի կառավարությունը պաշտոնաթող վարչապետին պահելու համար․ «Իրավունք»

Որքան գումար կծախսի կառավարությունը պաշտոնաթող վարչապետին պահելու համար․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը: Այսպիսով` պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատակիցներին նախատեսվում է վճարել ամսական 507.520 դրամ, 407.680 դրամ եւ 274.560 դրամ աշխատավարձ:

Գրասենյակն ունենալու է 3 աշխատակից, այսինքն` աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմելու է 14,8 մլն դրամ` չհաշված պաշտոնաթող վարչապետի կոնսաթոշակը` վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով եւ գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների ու ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը, որի հաշվարկը ներկա փուլում, ըստ գործադիրի, հնարավոր չէ իրականացնել: Փոխարենը` հաշվարկվել է, որ գրասենյակի համար վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարը պետական բյուջեի համար կարժենա տարեկան 2 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։