«Արցախի հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի մեծ է». Քարդաշյանը կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը

«Արցախի հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի մեծ է».  Քարդաշյանը կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան հետեւորդներին հիշեցրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ իր եւ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի անդրադարձը՝ Rolling Stone կայքում: Համաշխարհային ճանաչում ունեցող աստղը հրապարակմանը կից խոսել է նաեւ Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին:

«Ցավոք սրտի՝ Արցախի հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի մեծ է, քանի որ ամիսներ տեւած շրջափակումից ու սովի մատնելուց հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում է գործել խաղաղ բնակիչների վրա: Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը եւ միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ մարդկային աղետը կանխելու համար»,-գրել է հայուհին՝ նշելով նաեւ Էրիկ Էսրաիլյանի եւ Armenian UCLA-ի էջերը՝ ավելի ճշգրիտ տեղեկության համար: