Ռումբի մասին ահազանգողի ինքնությունը դեռ չի պարզվել․ ոստիկանություն

Ռումբի մասին ահազանգողի ինքնությունը դեռ չի պարզվել․ ոստիկանություն

Երեւանի Պուշկինի անվան դպրոցում ու եւս մի քանի ուսումնական հաստատությունում ռումբի տեղադրման ահազանգեր են ստացվել:

Ներկա պահին ստուգողական աշխատանքներ են իրականացվում․ MediaHub-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ ահազանգողի ինքնությունը դեռ չի պարզվել։

Ըստ երեւույթին հերթական կեղծ ահազանգն է եղել՝ խուճապ առաջացնելու միտումով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ ահազանգ չեն ստացել։ 

«Որեւիցե ահազանգ չենք ստացել, գործողություն էլ չենք արել»,-ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Լիա Սարգսյան