«Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի գավաթը. տուրինյան ակումբը սուպերգավաթում կխաղա Մխիթարյանի «Ինտերի» դեմ

«Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի գավաթը. տուրինյան ակումբը սուպերգավաթում կխաղա Մխիթարյանի «Ինտերի» դեմ

«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը՝ Coppa Italia։

Հռոմi Օլիմպիական մարզադաշտում հանդիպման միակ գնդակի հեղինակ 4-րդ րոպեին դարձավ հարձակվող Դուշան Վլահովիչը, ով ծանր պայքարից հետո գրավեց հակառակորդ թիմի դարպասը։ Գոլայյին փոխանցումը կատարեց կիսապաշտպան Անդրեա Կամբիազոն։

Երբ «Ատալանտան» ետ էր մղում «Յուվենտուսին», հակագրոհների ժամանակ «բյանկոներիները» գնդակը նորից ուղարկեցին ցանցը: Դա Կամբիազոյի հերթական խաչաձև փոխանցումն էր աջից, որից հետո Վլահովիչը գլխի հարվածով գրավեց հեռավոր ստորին անկյունը: Այնուամենայնիվ, VAR-ը ցույց տվեց, որ սերբ հարձակվողը խաղից դուրս է: Եվ այսպես խաղն ավարտվեց նվազագույն 1-0 հաշվով։

Սա տուրինյան ակումբի 15-րդ գավաթն է։ Այսպիսով Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ծեր Սինյորան» կպայքարի Ա Սերիա-ի հաղթող «Ինտերի» դեմ, որի կազմում հանդես է գալիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։