11 ֆուտբոլիստ կհեռանա ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է բաժանվել 11 ֆուտբոլիստից, սակայն հարձակվող Նեյմարը նրանց թվում չէ։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով Le Parisien-ին և L’Equipe-ին։ Փոխանցում է ArmSport.am-ը։
Ցուցակում, ի թիվս այլոց, ընդգրկվել են պաշտպան Լայվին Կուրզավան, կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսը, Ջորջինիո Վեյնալդումը, Անդեր Էրերան, Յուլիան Դրաքսլերը և Աբդու Դիալոն, ինչպես նաև հարձակվող Մաուրո Իկարդին։
Լրատվամիջոցները կարծում են, որ այս խաղացողների համար շատ դժվար կլինի նոր ակումբներ գտնել։
Նախ, ՊՍԺ-ն չի պլանավորում նրանց էժան վաճառել և ցանկանում է փոխհատուցում ստանալ յուրաքանչյուրի համար։ Երկրորդ, ոչ բոլոր ակումբները կկարողանան խաղացողներին առաջարկել այնպիսի աշխատավարձ, ինչպիսին նրանք ստանում են ՊՍԺ-ում: